Ա.Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Լեռնային Ղարաբաղ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ նախարարի գլխավորած կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված մի շարք հարցեր: Նախատեսվում են հանդիպումներ նաև կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:
ԼՂՀ մեկնող պատվիրակությունը նաև նվիրատվություն է պատրաստել` Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրվեն համակարգիչներ, գրքեր և ուսումնական պարագաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան