Ծառուկյան, Ալեքսանյան, Մադաթյան. Այսօր առաջադրվել է ծանր «հրետանին»
Մարտի 16-ին ևս շարունակվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Այսօր թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):
Այսօր թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի) «Օրինաց երկիր» կուսակցությունն է առաջադրում կատարել՝ թեկնածուն Էդուարդ Մադաթյանն (Խուճուճ Էդո) է:
Ազգային Ժողովի պատագամավոր Լյովա Խաչատրյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի): Նշենք, որ նա նախորդ ԱԺ ընտրություններում առաջադրվել էր իր հարազատ Ապարանի տարածաշրջանում:
Թիվ 27 ընտրատարածքում (Կոտայքի մարզի մի քանի համայքներ) Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԵԿՄ անդամ Համլետ Հայրապետյանի հետ առայժմ այս ընտրատարածքում պայքարը կծավալվի ԲՀԿ-ից առաջադրված Մուրադ Գուլոյանի միջև: Վերջինը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Թիվ 28 ընտրատարածքում (Աբովյան քաղաքն ու հարակից գյուղեր), ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս առաջադրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Թիվ 33 ընտրատարածքում (Գյումրի ու հարակից գյուղեր) այսօր առաջադրվել է Օրինաց երկիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանին այսօր մրցակից է հայտնվել. Սուլթանյան Հայկը «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի լաբորատորիայի վարիչ է, անկուսակցական է ու ինքնաառաջադրվել է:
Թիվ 41 ընտրատարածքում (Իջևան քաղաքն ու հարակից շրջաններ) այսօր ավելացել են երկու թեկնածուներ՝ անկուսակցական Սպարտակ Հարությունյանը և ՕԵԿ-ից Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Նախորդ օրն այստեղ առաջադրվել էին ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) և Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նախորդող լուրեր.Նախկին կոմունիստ, մարքսիստ, մենատնտես. առաջադրումներն այսօր շարունակվել են
Ֆարմանյան, Նուշիկյան, Տոնոյան. առաջադրումների քանակը կտրուկ ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա