Քաղաքապետն անդրադարձել է «Գապբնակշին»-ին. Պետք է անենք ամեն ինչ, որ տուն կորցրած մարդիկ կարողանան վերականգնել իրենց իրավունքը
Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Երևանի ավագանին որոշել է հավանություն տալ Երևանի քաղաքապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Լոգիկոն էքուիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված առաջարկին, պահանջի իրավունքի զիջման և բնակարանի ձեռքբերման պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին և պայմանագիր կնքելու լիազորություն տալու մասին որոշումներին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը նշել է, որ «Գապբնակշին» և «Գրադինվեստ» ՍՊ ընկերությունների կողմից 2004-2005թթ. ընթացքում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռքբերման և իրացման գործընթացի ժամանակ առաջ են եկել Հայաստանի Հանրապետության անունից ստանձնած, սակայն չկատարված պարտավորություններ և այլ խախտումներ, որոնց արդյունքում առաջացել են բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ:
Խնդրի հնարավոր լուծման նպատակով Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանին ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի գրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քննարկվող դրամական միջոցների ստացման հիմք հանդիսացող պայմանագրերը կնքվել են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից, առաջարկել է վերը նշված դատական ակտերի հիմքով Երևանի քաղաքապետարանի բյուջե գանձման ենթակա ընդհանուր գումարի պահանջի իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս ներկայացուցչի հետ կնքելով համապատասխան պայմանագիր: Անդրադառնալով ներկայացված հարցին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ վերոնշյալ ընկերություններից տուժել են նաև մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ.
«Մենք Երևան համայնքի և մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանենք, որ մեր քաղաքացիները, ովքեր կորցրել են բնակարանները կամ վճարումներ են իրականացնել այդ կազմակերպություններին, կարողանան վերականգնել իրենց իրավունքները։ Մինչև վերջ պետք է հետևենք այս գործընթացին և փորձենք քաղաքացիների շահերը պաշտպանելով՝ իրավունքները վերականգնել»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա