Հարցազրույցներ 19:56 16/03/2012

«ՀՅԴ-ի ԱԺ անցնելու հավանականությունը` համեմատած ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հետ, բավականին մեծ է»

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան

«Այսօրվա դրությամբ, և´ ՀՅԴ-ն, և´ ՕԵԿ-ը, և´ «Ժառանգությունը», և´ քաղաքական դաշտ նոր մուտք գործած «Ազատ դեմոկրատները», և´ արդեն վաղուց քաղաքական դաշտում գտնվող կոմունիստները համապատասխան ռեսուրսներ չունեն և խիստ կասկածելի է` նրանց ընտրազանգվածը կհերիքի` 5 տոկոս ձայներ հավաքելու համար» ,-Panorama.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը: Ներքաղաքական կյանքի ամփոփումը բանախոսի հետ` ստորև.

- Պարոն Քեռյան, նախընտրական գործընթացներ են, ինչպե՞ս կգնահատեք պրոցեսների ներկայիս փուլը:
Պահի մեխն այն է, որ ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս, և բավականին լուրջ հստակեցված է քաղաքական դաշտը: Կարծում եմ, քաղաքական դաշտի դերակատարների իմաստով լուրջ անակնկալներ մեզ չեն սպասվում: Այդ դաշտի առաջին բնորոշումն այն է, որ այն բևեռացված է: Երեք հիմնական քաղաքական ուժեր կան` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ: Մնացած կուսակցությունները ընտրությունների հետագա զարգացման վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ և նրանց ճակատագիրը կախված է այն բանից, թե այս երեք բևեռներից որ մեկի հետևից նրանք կգնան: Հավատալ, որ այս երեքից բացի մնացածները կարող են հաղթահարել 5 տոկոսանոց ընտրաշեմը, բավականին անհավանական կլինի: Այսօրվա դրությամբ, և´ ՀՅԴ-ն, և´ ՕԵԿ-ը, և´ «Ժառանգությունը», և´ քաղաքական դաշտ նոր մուտք գործած «Ազատ դեմոկրատները», և´ արդեն վաղուց քաղաքական դաշտում գտնվող կոմունիստները համապատասխան ռեսուրսներ չունեն և խիստ կասկածելի է` նրանց ընտրազանգվածը կհերիքի` 5 տոկոս ձայներ հավաքելու համար:

- Ի՞նչ եք կարծում, ՀՅԴ-ն է՞լ չի կարողանա այդ շեմը հաղթահարել:
Դաշնակցությունն ամենայն հավանությամբ կկարողանա, բայց ես չեմ կարող հարյուր տոկոսով պնդել դա: Նա կայուն ընտրազանգված ունի, բայց կայուն ընտրազանգվածն արդյո՞ք թվաքանակի առումով կբերի նրան այդ հինգ տոկոսը, դժվար է ասել: Բայց նրանց` ԱԺ անցնելու հավանականությունը` համեմատած ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հետ, բավականին մեծ է:

- Կարելի՞ է ենթադրել, որ հասարակությանն այս փուլում սոցիալական խնդիրներ են հուզում և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ հետաքրքրության անկումը հանգեցրել է ՀՅԴ ընտրազանգվածի նվազմանը:
Այո, ես համաձայն եմ, աղքատության ու սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող հասարակությանն այսօր արդեն ավելի քիչ է հետաքրքրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այսօր այդ հարցի թմբկահարումը երբեմն հակառակ արդյունքն է ունենում: Աղքատության գիրկը նետված մարդուն չես կարող ոգևորել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողին 45 հազար եվրո տուգանելով: Կասի` ի՞նձ ինչ: Եվ փաստորեն, ՀՅԴ-ն լինելով կառավարող կոալիցիաներում, ավելի շատ կորցրեց, քան ձեռք բերեց, քանի որ դաշնակցական նախարարները այնպիսի գործունեություն չծավալեցին, որ նպաստեր կուսակցության վարկանիշի բարձրացմանը: Եվ այսօր Դաշնակցությունը ներքաղաքական կապիտալ չունի:

- Ընտրությունից ընտրություն քաղաքական դաշտը կայանում է: Կխնդրեի նշել, ինչպիսի՞ օրինաչափույթուններ են ձևավորվում հայկական քաղաքական մշակույթում:
Առաջին օրինաչափությունը հետևյալն է, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ստորադասված են նախագահական ընտրություններին: Գործադիր իշխանության գերակայությունը իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ բերում է այն տրամաբանությանը, որ քաղաքական պայքարը, ուժերի, գաղափարների բախումը շատ ավելի սուր և արմատական է նախագահական ընտրությունների ժամանակ: Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արհամարհեց 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները և իր ամբողջ ուժերով նետվեց պայքարի 2008 թվի նախագահական ընտրություններում: Հայաստանում մի բան պարզ է, որ հաղթում է այն կուսակցությունը, ով տիրապետում է վարչական ռեսուրսին: Եթե ուզում ենք փոխվել, պետք է փոխել գործադիր իշխանության դերը քաղաքական համակարգում, որն սկսած 1995-96 թվականների ընտրություններից, ավելի է խորանում:
Հաջորդ օրինաչափությունը ես դրական եմ համարում. այն բազմակուսակցական կեղծ համակարգը, որ մեր մոտ ստեղծվեց, կարծես արդեն տեղի է տալի: Մոտ 70 թղթային կուսակցություններն արդեն «լվացվում» են և քաղաքական դաշտում մնում են 3-4 քաղաքական ուժեր, ովքեր կարող են տոն տալ քաղաքական պայքարին, և սա արդեն դրական է, քանի որ ընտրողի համար ամեն ինչ ավելի պարզ է դառնում, ավելի հեշտ է ընտրություն կատարելը և քաղաքական կայունության ավելի լուրջ երախիքներ է տալիս:

- Պարոն Քեռյան, անդրադառնանք նաև քաղաքական կյանքի կարևոր իրադարձություննեից մեկին` ՀՀԿ 13-րդ համագումարին:
-Համագումարը տպավորիչ էր այն իմաստով, որ այն ցույց տվեց կուսակցության ունեցած և´ վարչական և´ մարդկային ինչպես նաև նյութական հզոր ռեսուրսները, որովհետև նման մեծ ներկայացուցչությամբ գումարել կուսակցության համագումար, Հայաստանի 20-ամյա պատմության մեջ սա մի փոքր արտառոց երևույթ է: Այդպիսի մեծ ֆորմատով համագումար թերևս չէր եղել: Սա նաև կուսակցության այցեքարտն էր, և այն մթնոլորտը, համագումարի այն մեթոդներն ու ձևերը, որոնք կիրառվեցին, ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն բավականին մեծ թիմով և լուրջ ռեսուրսներով է մտնելու պայքարի մեջ: Իհարկե, այստեղ կարելի է ենթադրել, որ սա նախ քաղաքական որոշակի տեխնոլոգիայի կամ հնարքի կիրառում էր` ընտրություններից երկու ամիս առաջ` քաղաքական հակառակորդների վրա ազդեցություն գործելու համար, ապա ընտրազանգվածի ընդլայնման միտում ուներ: Իշխող քաղաքական ուժը փորձում էր այս միջոցով ապացուցել, որ քաղաքական կյանքի դիրիժորն ինքն է: Այս առումով այն շատ տպավորիչ էր:

- Ի՞նչ կարևոր դրվագներ կառանձնացնեիք նախագահ Սարգսյանի ելույթից: Ի՞նչ «մեսիջներ» կային ելույթում:
Ելույթը շատ հուզիչ էր և ազդեցիկ, եթե մենք այն դիտում ենք բարոյախրատական կամ, ասենք հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, որովհետև այնտեղ իսկապես հնչեցին գաղափարներ, որոնք հասարակության համախմբման, հայրենասիրական ոգու բարձրացման, հայրենիքի հանդեպ վերաբերմունքի փոփոխման մեսիջներ էին ուղարկում հասարակությանը: Եվ առաջին անգամ հանրապետության նախագահը կարծես փորձում էր կոտրել հենց մեր ժողովրդի մոտ եղած` հայրենիքի, հայկական պետականության նկատմամբ որոշակի կարծրատիպեր: Այս իմաստով տպավորիչ էր, բայց շատ «բայցեր» կան այն պարագայում, երբ մենք դիտարկում ենք այն տեսանկյունից, թե` ո՞ւմ առջև, ե՞րբ և ինչի՞ համար էր դա ասված: Այժմ հասարակության մեջ խոր մտորումների տեղիք է տալիս, թե ովքե՞ր են հասարակության մեջ այդ հոռի բարքերի ստեղծողները:

- Իսկ, ի՞նչ եք կարծում, այդ ելույթի տարբեր մեկնաբանություներն արդյոք նախընտրական շրջանի հետևանք չեն:

-Այո, իհարկե, դա էլ կա: Այսօր ցանկացած քաղաքական գործչի խոսք նրա ընդդիմախոսները կարող են փոխել և այլ համատեքստով ներկայացնել, կարող են տալ մեկ այլ մեկնաբանություն, որն իրենք են ցանկանում:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}