Արդյոք ովքեր էին միացել ՀԱԿ-ին
«Հայացքը» գրում է. «2007 թ. սեպտեմբերի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընդդիմությունը նշում էր Անկախության օրը: Նույն օրը նույն տոնը նույն ժամերին ՀՀ նախագահն էր նշում քաղաքական էլիտայի հետ: Նախագահի միջոցառումից միմիայն երկու հոգի համարձակվեցին գնալ ու միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցառմանը, որտեղ, փաստորեն, ապագա ՀԱԿ-ականներն էին: Եվ ովքե՞ր էին այդ «պլոճիկով» տղերքը: Խաչատուր Սուքիասյանը և Գարեգին Նուշիկյանը: Ճակատագրի բերումով այսօր այս անձինք նույն ընտրատարածքում իրար դեմ պայքարելու են պատգամավորական մանդատի համար»: