Կհանձնվեն ՀՀԿ անդամատոմսեր, ապա կներկայացվի ցուցակը
«Հրապարակը» գրել է, որ այսօր երեկոյան, ժամը 19-ին ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր է հանձնելու խորհրդարանի, կառավարության, մամուլի և երգարվեստի մի շարք ներկայացուցիչների: Ապա տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ նախագահը ԳՄ անդամներին է ներկայացնելու ՀՀԿ համամասնական ցուցակը: «Այդ միջոցառումների հաջորդականությունը պատահական չէ. ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու են նորագիր հանրապետականներ: Ճիշտ չէր լինի հրապարակել մի ցուցակ, որտեղ ներառված լինեին մեծ թվով անկուսակցականներ»,- գրում է թերթը: