Ամեն միջոց գործի է դրվում հաղթելու համար
«Հրապարակը» գրում է, որ Մասիսի շրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Մուրադ Մուրադյանն արդեն ակտիվորեն նախընտրական գործողություններ է ծավալել, ընտրախոստումներ է տալիս բնակիչներին: Թերթին հասած տեղեկություններով, Մուրադյանն իր մերձավոր շրջապատին հորդորել է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները` իր և ՀՀԿ հաղթանակն ապահովելու համար, քանի որ բնապահպանության նախկին նախարարը բավականին լուրջ մրցակից ունի` գործող պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: «Հայտնի է, որ Մասիսի քաղաքապետը ևս ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանն է, ով հասցրել է իր կուսակիցներին տեղավորել պետական կառույցների ղեկավար պաշտոններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները