Ով կողջունի ԲՀԿ համագումարը ՌԴ-ից
Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը: Երեկ, երբ թերթի թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել է` «ճի՞շտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, և արդյո՞ք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը», խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Թերթը նաև նշում է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները