ՀՀԿ-ում երրորդ թեկնածուի խնդիր կա
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ն պատրաստվում է իր համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկել շաբաթ օրը: Չի բացառվում, որ մեկ օրում նրանք չկարողանան ավարտել քննարկումները, և նիստը շարունակվի նաև կիրակի: Ամեն դեպքում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, ՀՀԿ-ն իր ընտրացուցակի հարցին կանդրադառնա ԲՀԿ համագումարից հետո միայն: Մինչ այդ, երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ ավանդական նիստը: Թերթը նշում է, որ երկուշաբթի օրն արդեն ՀՀԿ-ն պատրաստվում է ԿԸՀ ներկայացնել իր ցուցակը, բայց կուսակցությունում դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ցուցակի երրորդ համարի հարցում: «Եթե հայտնի է` ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, նրան հաջորդելու է Տիգրան Սարգսյանը, ապա երրորդ տեղի համար այժմ քննարկվում են Հովիկ Աբրահամյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե իրենք ցուցակը քննարկելու են առաջիկայում և սահմանված ժամկետում էլ կներկայացնեն այն»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները