Խ. Քոքոբելյան. «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական դաշինքի ձևավորման հասարակական պահանջարկը վաղուց հասունացել է
««Ժառանգություն» կուսակցությունը և «Ազատ դեմոկրատները» ցանկանում են կազմել արդար միություն, դաշինք, որի ձևավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց հասունացել է, որը կլինի իրավահավասար, ազատ ժողովրդավարական, վեր կլինի կուսակցական ցանկացած ձևաչափից, գործընթացներից: Մենք պետք է ունենք քաղաքական կամք և, այո, ունենք այդ կամքը, համարձակություն եղբայրաբար ձեռք սեղմենք` հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձևավորման»,- «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտահերթ համագումարում ասաց կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` նախապես հայտարարելով, որ իրենք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նրա խոսքով, «Ժառանգությունը» ազնիվ է իր նպատակների մեջ, իր գործունեության մեջ համահունչ է ժամանակի պահանջներին, ուժ է, որը գիտակցում է համաշխարհային զարգացումները և դրանց արձագանքելու անհրաժեշտությունը: «Մեր երկու ուժերի միավորումը, հեռանկարային, երկարատև գործունեությունը կարող է իրապես հանգեցնել ոչ թե ձևական այլ բովանդակային լուրջ փոփոխությունների, իսկ փոփոխություններն անխուսափելի են»,- ասաց Խ. Քոքոբելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում