Թուրքական իշխանությունները գումար են հատկացրել Դինքի ծննդավայրի եկեղեցու վերականգնման համար
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Հրանտ Դինքի ծննդավայրի` Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի հայկական Թաշհորոն եկեղեցու և հարևան Վենք գյուղի եկեղեցու վերականգնման համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը լրագրողներին ասել է, որ իրենք տեր են քաղաքի մշակութային ժառանգությանը, որը տարբեր քաղաքակրթությունների հետքն է կրում: Եկեղեցիների վերականգնման աշխատանքները, ըստ նախատեսվածի, կտևեն մեկ տարի (2012-2013թթ.):
Հիշեցնենք, որ Թաշհորոն եկեղեցին կառուցվել է 280 տարի առաջ: Ժամանակի ընթացքում ծայրահեղ անբերակարգ վիճակի է մատնվել. վնասվել է փայտե գմբեթը, անընթեռնելի են դարձել եկեղեցու պատերին արված փորագիր գրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում