Բակո Սահակյանը հանդիպել է Աշոտյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու հայկական հանրապետությունների բուհերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: Այս մասին հայտնեցին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: