ԼՂՀ նախագահը օրենքներ է ստորագրել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավարում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: