«ՉԻ». Խ. Սուքիասյանին փորձում են խանգարել
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ իր տեղեկություններով` հնարավոր է, որ խոչընդոտներ ստեղծվեն Խաչատուր Սուքիասյանի առաջադրման հարցում:
Թերթին հասած լուրերի համաձայն` Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ է ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու: Թերթի տեղեկություններով` Սուքիասյանն այդ որոշումը բողոքարկելու նպատակով դիմել է Վարչական դատարան: