ԲՀԿ համագումարը ուղերձով ողջունեց Բորիս Գռիզլովը (Լուսանկարներ)
Քիչ առաջ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարին ներկա են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից` Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և այլոք:
Համագումարում «Единая Россия» պատվիրակությունը ներկայացնող Սերգեյ Նևերովը ԲՀԿ համագումարի պատվիրակներին ներկայացրեց Բորիս Գռիզլովի ողջույնի խոսքը` առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով:
Բ. Գռիզլովն ուղերձում վստահություն էր հայտնել, որ միջկուսակցական համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» և ՌԴ Պետդումայում ներկայացված «Единая Россия» կուսակցությունների միջև հետագայում էլ կխորանա ու կզարգանա:
Իսկ Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչը ելույթում նշեց, որ հույս ունի, թե մայիսին կայանալիք ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով:
Ընթերցվեց նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության ողջույնի ուղերձը, ընդ որում ի սկզբանե հենց չիներենով:
Նշենք, որ համագումարը նախագահող ԲՀԿ-ական քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ օրակարգում է կուսակցության նախընտրական ծրագրի հաստատումը:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա