Քաղաքական 13:45 17/03/2012

Փաստաթղթերն անթերի են. Խաչատուր Սուքիասյանը խնդրում է գրանցել իրեն

Երևանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանն այսօր ԿԸՀ-ին և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմում է ուղարկել, որում վկայակոչելով օրենսդրական մի շարք նորմեր` խնդրում է հաշվի չառնել ոստիկանության անձնագրային բաժանմունքի գրությունը և գրանցել իրեն:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը Կենտրոնական ընտրական և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին գրություն է ուղարկել, որով անվավեր է ճանաչվել նախկին տեղեկանքը: Այդ գրությամբ Սուքիասյանին մերժվել է վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

Խաչատուր Սուքիասյանի դիմումի մեջ նշվում է հետևյալը.
«Ինչպես տեղյակ եք, 2012թ. մարտի 7-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է դիմում` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի ինքնաառաջադրման մասին:

ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին խիստ համապատասխան նշված դիմումին կից ներկայացվել է`

1. տեղեկանք թեկնածուի՝ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
2. նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.
3. թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Հատկանշական է, որ տեղեկանքը տրամադրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային ծառայության պետի (այսուհետ` Էրեբունու բաժանմունք) կողմից 06.03.2012թ. և այդ տեղեկանքի ձևը համապատասխանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշմամբ հաստատված ձևին:

Ստացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը (այսուհետ` Գրություն), որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից 06.03.2012թ. տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել տեղեկատվությունն առ այն, որ Խաչատուր Սուքիասյանը չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

Գտնում եմ, որ այս Գրությունը չի կարող Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու գրանցելը մերժելու համար հիմք հանդիսանալ, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե՝
1) չունի ընտրվելու իրավունք.
2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Ի սկզբանե հարկ է նշել, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն անթերի են:

ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Այս նորմի, ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքով հաստատվում է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում` (1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, (2) այլ պետության քաղաքացիություն չունենալու և (3) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստերը:
Գրության բովանդակությունից հետևում է, որ «կասկածի տակ է դրվում» վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Տառացի մեկնաբանության կանոնից ելնելով, ուշագրավ է ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող» արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

Այս նորմից հետևում է, որ քաղաքացու բնակության վայրը պայմանավորված է նրա մշտապես կամ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ապրելու հանգամանքից: Այսինքն, առավելապես հասկացությունը հավասարեցված է մշտապես հասկացությանը: Հաջորդիվ, տրամաբանական հարց է ծագում, թե մշտապես կամ առավելապես ապրելու հարցը որոշելու համար, ինչ ժամանակահատված պետք է նկատի ունենալ` մեկ ամսվա, մեկ տարվա, տասը տարվա...:

Այստեղ է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է ժամանակահատվածի սահմանը` վերջին հինգ տարում:
Ոստիկանության Գրությունից հետևում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել 10 ամիս 20 օր (այստեղ թերևս չենք անդրադառնում տրամադրված տվյալների իրական լինելուն):
Հինգ տարվա ժամանակահատվածի մեջ, որը կազմում է 60 ամիս, 10 ամիս 20 օրը կազմում է մոտ 18 տոկոս: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել:

Ոստիկանության Գրության մեջ վկայակոչված «Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի կանոնները չեն կարգավորում վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող որակելու հետ կապված հարաբերությունները, քանի որ`

1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անհատական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները.

2. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ բնակվող քաղաքացու որոշակի գործողություններ կատարելու մասին, մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը ոչ թե մեկնել է արտերկիր բնակվելու նպատակով, այլ` կազդուրվելու և հանգստանալու նպատակով: Հակառակ տրամաբանության դեպքում, եթե կառավարության անդամը մի քանի օրով գործուղման է մեկնում արտերկիր, պետք է պաշտոնապես հայտարարվի, որ այդ անձը մի քանի օրով բնակության է մեկնում, ինչը կարծում եմ տեղին չէ.

3. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում հինգ տարվա ընթացքում 18 տոկոս ժամանակահատվածից ավել կամ պակաս բնակվելու հետ կապված որևէ հարաբերություն և չի նախատեսում, որևէ հետևանք.

4. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումը, չի հանգեցնում անձի` ընտրական իրավունքի սահմանափակումների:

Վերոհիշյալ նորմերից ելնելով էլ Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը տրամադրել էր համապատասխան տեղեկանքը, հակառակ դեպքում վերջինս իր վարչարարության արդյունքում կմերժեր Խաչատուր Սուքիասյանի դիմումը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի հաշվառմամբ հայտարարում եմ, որ օրենքը չի նախատեսում տեղեկանքը “մասնակի հետ կանչելու” հնարավորություն:

Ոստիկանության գրության մեջ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանին մերժվում է բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը, այն դեպքում, երբ այդ տեղեկանքն այլևս տրամադրված է և այն պատշաճ ձևով ներկայացվել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Հետևաբար, այս պայմաններում, ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել սահմանված ձևով տրամադրված տեղեկանքը, որպես պատշաճ ապացույց:

Միաժամանակ, Խաչատուր Սուքիասյանը հարկ է համարում ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)`
- 1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջին առ այն, որ` քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագրվում է Սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանց իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ.

- 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին առ այն, որ` յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար իրավական հնարավորություններ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:

Ոստիկանության կողմից օրենքով սահմանված լիազորությունների արդյունքում պահանջվող փաստաթուղթ տրամադրելուց հետո, այսպիսի գրություն ուղարկելու գործողությունն ուղղակիորեն խոսում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների և խտրական վերաբերմունքի մասին:

Ելնելով վերոգրյալից,

խնդրում ենք`

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու:

Հարգանքով`
Խաչատուր Սուքիասյան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}