Գ. Ծառուկյան. «ՀՀ տնտեսական իրավիճակն արդեն դարձել է պետության անվտանգության խնդիր» (Լուսանկարներ)
«Համագումարը հրավիրել ենք քննարկելու և հաստատելու համար մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որով ստանալու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրության վստահության քվեն»,- ԲՀԿ համագումարի իր ելույթում հայտարարեց կուսակցապետ Գագիկ Ծառուկյանը:
Փոքր-ինչ ընդդիմադիր տրամադրությամբ հագեցած ելույթում Գ.Ծառուկյանն անդրադարձավ երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների, հատկապես` տնտեսական անկայուն վիճակին , աղքատությանն ու արտագաղթին:
Մասնավորապես հորդորեց նայել իրականությանը` «ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները լավ կյանքի են արժանանում` ոտքի կանգնում, վայելում ընտանիքը, աշխատում, իսկ Հայաստանում այդ ամենից զուրկ են»:
«Միջավայրի և պայմանների բացակայությունն է պատճառը, և այսօր ունենք լուրջ խնդիր` ստեղծել պայմաններ, որ աշխատող մարդը չմտածի հայրենիքից հետանալու մասին: Երիատասարդները պետք է իրենց ապագան տեսնեն ու կառուցեն հայրենիքում, իսկ եթե չենք կարողանա լուծել այդ խնդիրը, ապա պետք է պայքարենք աղքատության դեմ ու արձանագրենք արտագաղթի շարունակականությունը»,- շեշտեց Գ.Ծառուկյանը:
Ընդգծեց, որ չի պատրաստվում ելույթում երկար խոսել, բայց տեղեկացրեց, որ առաջիկա հինգ տարիների անելիքներն ամրագրվել են նախընտրական ծրագրում և հատուկ ուշադրություն է դարձվելու փոքր ու միջին բիզնեսի զարգացամն խնդիրներին.
«ԲՀԿ-ն հանդես է գալիս նոր առաջարկով` սկզբանական կապիտալիզացիայից անցնենք մարդկային կապիտալիզացիայի: Հին մեթոդներով զարգացում չենք կարող այլևս ակնկալել»:
Անդրադառնալով տնտեսական իրավիճակին` բանախոսը հայտարարեց, որ այն արդեն դարձել է պետության անվտանգության խնդիր, իսկ այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն համախմբում:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին