Սիրունյանը ջենտլմենական քայլ կանի Սաթիկ Սեյրանյանի հանդեպ
«Հայկական ժամանակը» գրում է, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը թերթին ասել է, որ մեծամասնական ընտրակարգով շուտով առաջադրվելու է Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղ արդեն առաջադրվել է ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): Ըստ որոշ տեղեկությունների` նույն ընտրատարածքում առաջադրվելու են նաև «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Սիրունյանն ասել է, որ համամասնական ընտրակարգով ինքն ու իր ընտանիքը սատարելու են «Ազատ դեմոկրատներին» և հնարավոր է՝ ընթացքում որպես ջենտլմենական քայլ իր թեկնածությունը հանի, եթե տեսնի, որ Սաթիկ Սեյրանյանը հաղթող թեկնածու է»: