Թոխմախի Մհերը չի ուզում նկարվել
«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), վրդովվել է, որ «Հայկական ժամանակ» թերթի լուսանկարիչը նկարել է իրեն: Նա փորձել է հարձակվել լուսանկարիչի վրա, սակայն, ըստ «ՀԺ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանի, ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները պահել են նրան: Ապա Մ. Սեդրակյանը հարվածել է Լուսինե Բարսեղյանի թևին, կոպիտ խոսել նրանց հետ ու քթի տակ ինչ-որ բաներ ասելով` մտել գրասենյակ. լսվել է միայն «այլանդակներ» բառը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները