«Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի». Մարտին Վարդազարյան
«Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ինձ թվում է, որ դա իմ գործը չէ և ես ինձ չեմ տեսնում խորհրդարանում»,- Panorama am-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և խմբավար Մարտին Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կհամաձայնեք լինել որևէ կուսակցության նախընտրական ցուցակում: Նա նաև նշեց, որ որևէ կուսակցությունից նման առաջարկ իրեն չի արվել:
Մ.Վարդազարյանի կարծիքով՝ մեկ արվեստագետը Ազգային ժողովում չի կարողանա ինչ որ բան անել, իսկ մի խումբ արվեստագետների ներկայությունը գուցե ինչ որ բան փոխի. «Բայց մեկը, երկուսը, երեքը չեն կարողանա հասնել այն աստիճանին, որ օգտակար լինեն արվեստին»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն երգիչներին, ովքեր փորձում են ներգրավվել քաղաքականության մեջ և արդեն իսկ խորհրդարան մտնելու հայտ են ներկայացնում, Մ.Վարդազարյանը պատասխանեց. «Եթե գտնում են, որ իրենց մեջ կա այդ կարողությունը, ապա Աստված իրենց օգնական: Նորմալ եմ վերաբերվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում