Հրապարակ են իջնում «կոմսոմոլները»
«Երկիր»-ի տեղեկություններով` նախընտրական շրջանում հեռուստաընկերություններում շատանալու են բանավեճերը: «Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՀՀԿ-ից բանավեճերին մասնակցելու են ոչ թե քաղաքական դաշտում հայտնի ՀՀԿ-ականները, այլ ՀՀԿ-ի «կոմսոմոլները», որոնց հետ լուրջ «դասընթացներ» են անցկացվել: ՀՀԿ վերնախավում մտավախություն կա, թե ավագ ՀՀԿ-ականները, հաշվի առնելով ընկերական, ինչու չէ նաև խնամիական կապերը այս կամ այն քաղաքական գործչի հետ, չեն կարողանա բանավիճել, իսկ ջահելների պարագայում բոլորովին այլ է. նրանք ինքնահաստատվելու կարիք ունեն, քաղաքական գործիչների հետ էլ շփումների մեջ չեն եղել»: