«Անվասայլակով տեղաշարժվող Արմանն է գալու Ազգային Ժողով. սա շատ ավելի կարևոր է, քան այն, թե ինչու է Բախշյանը 14-րդ տեղում»
«Ես ավելի շատ կցանկանայի, որ հասարակությունն իր ուշադրությունը սևեռեր մեր ցուցակի 10-րդ համարի և այն փաստի վրա, որ անվասայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանն է գալու Ազգային Ժողով: Սա շատ ավելի կարևոր է, քան այն հարցը, թե ինչո՞ւ է Ա.Բախշյանը 14-րդ տեղում»,-Panorama.am-ի հետ զրույցում` հերքելով այն լուրերը, թե «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» դաշինքից ձևավորված համամասնական ցուցակից նաև ինքն է նեղսրտած` նշեց պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Ըստ մեր զրուցակցի, ամենևին էլ կապ չունի, թե իրենցից ով, որ տեղում է հայտնվել, քանի հասարակությունը շատ լավ գիտի , թե ով ով է:
Հիշեցնենք, դաշինքի ներկայացրած նախընտրական ցուցակում Ա.Բախշյանը 14-րդն է:
«Րաֆֆին մեզ վստահեց ու բերեց Ազգային Ժողով և բոլորին էլ ցույց տվեց, որ այդ հարցադրումը չի կարելի անել, թե ովքեր են սրանք, որ կան ցուցակում: Եվ չենք ուզում, որ հասարակությունը մտածի, թե եթե մենք ներքևի հորիզոնականներում ենք, ապա մեր անունները զանց են առնվել, քանի որ դա ամենևին էլ այդպես չէ»,- ավելացրեց տիկին Բախշյանն ու հավելեց, որ մի վայրկյան անգամ չի կասկածում, որ իրենք` ցուցակի երկրորդ և անգամ չորրորդ տասնյակում հայտնված ու հանրությանը հայտնի պատգամավորները կլինեն նաև հաջորդ ԱԺ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները