Հայաստանի և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև հուշագիր է ստորագրվել
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանում է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից`հՀուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր` մարտի 19-ին: Այն նպատակ ունի ընդլայնել մրցակցային մարմինների երկկողմ հարաբերությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման, տնտեսական մրցակցության քաղաքականության կիրառման համար և ձևավորել միասնական մոտեցում` ապահովելով մրցակցային հավասար պայմաններ` ֆրանսիական և հայկական ընկերությունների համար:
Իր ողջույնի խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ընդգծեց, որ Ֆրանսիան Հայաստանի առևտրատնտեսական կարևոր գործընկերն է. «Ֆրանսիան գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով:
Այսօր մեր երկրում գրանցված են հայ-ֆրանսիական ավելի քան 155 համատեղ ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել և հաջողությամբ գործում են մի շարք ոլորտներում, մասնավորապես ` հեռահաղորդակցության, խմիչքների արտադրության, բանկային գործի, դեղագործության, բժշկության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն»: Ա. Շաբոյանի խոսքով, օտարերկրյա ներդրումների խրախուսման համար մեծ նշանակություն ունի բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը, ինչին կնպաստեն նաև երկկողմ համագործակցությանն ուղղված նման քայլերը:
Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բրունո Լասերը նշեց, որ երկու պետությունների միջև գոյություն ունի ոչ միայն բարեկամական կապ, այլ նաև խորը և կայուն տնտեսական համագործակցություն: Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը, պ-րն Լասերը նշեց, որ ֆրանսիայում գործող տասնյակ ընկերությունների հիմնադիրները հայեր են:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին