Հարցազրույցներ 17:52 19/03/2012

Բ. Մակիչյանը առաջադրվում է, որ հետո թեկնածությունը հանի՞. «Կինս ու տղաներս ճնշում են»

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն ուզում է իր թեկնածությունն առաջադրել թիվ 10 ընտրատարածքում՝ մրցելու գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գարեգին Նուշիկյանի հետ:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունն առաջադրել է և կպաշտպանի ՀԱԿ-ը, իսկ ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀ գլլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամի Գարեգին Նուշիկյանի թեկնածությունը:

Կենտրոնի մտավորականության վրա հույս դրած ռեկտորին չի վախեցնում իր մրցակիցների ուժեղ լինելը.

«Սուպեգործարարներ են իմ մրցակիցները և նրանք շատ ուժեղ են, բայց ինձ հաճելի է մրցել հենց ուժեղների հետ, թեկուզ պայքարի մեջ պարտվել, ինչու` ոչ:

Հայաստանն էլ է փոքր պետություն, բայց մրցում է չէ՞ ուժեղ պետությունների հետ: Մեծ գործերը նաև զոհեր են պահանջում, թող ես նաև զոհ գնամ, բայց համենայնդեպս որոշակի արդյունք ես այստեղ էլ կարձանագրեմ»:

Սուպերգործարարների հետ իր ուժերը չափող ռեկտորը՝ չնայած անասելի ոգևորությանը, փաստորեն պատրաստ է նաև նահանջել.

«Առայժմ ունեմ մտադրություն և նեղ «կռուգներում» եմ քննարկել մեծամասնականով ինքնառաջադրվելուս մասին: Բայց հավանական է դնեմ և հանեմ, հավանական է դնեմ ու կեսից հետ վերցնեմ, հնարավոր է նաև չառաջադրվեմ առհասարակ»:

Հարցրինք՝ իսկ ինչի՞ց հետո է պատրաստ փոխել որոշումը, ինչը՞ կազդի ռեկտորի որոշման վրա, ասաց.

«Ձեր ճնշումը (նկատի ունի լրագրողներին), իմ տղաների ճնշումը, նրանք ինձ անընդհատ ճնշում են, որ ես հետ կանգնեմ իմ որոշումից, հիմա էլ իրենց մայրն է միացել իրենց, բայց ես շա՜տ-շա՜տ եմ ուզում պատգամավոր դառնամ»:

Փաստորեն ցանկացածի ճնշմանը չդիմացող պատգամավորության թեկնածուն հայտարարում է իր առաջադրման մասին՝ ոչ թե այն պատճառով, որ երազում է պատգամավոր դառալ, այլ որովհետև ունի այլ սպասելիքներ: Պարոն Մակիչյանը
Panorama.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ինքնառաջադրվելու գաղափարից հրաժարվելու պարագայում կսատարի թեկնածուներից մեկին:

«Սուքիասյանի հետ ես հարաբերվում եմ, նա լավ տպավորություն է թողել ինձ վրա, նա ծանոթ է ինձ: Հաշվի առնելով ոչ թե կուսակցական, այլ անձնական մոտեցումները՝ միգուցե կսատարեմ իրեն», -ասաց ռեկտորը` անկեղծանալով, թե սպասում է, որ մրցակից թեկնածուներն իրեն կհանդիպեն և նրանցից մեկն արդեն իր մոտ «դեսպանորդ է գործուղել»:

Լոռեցուն բնորոշ միամտությամբ արած խոստովանությունից հետո պարոն Մակիչյանն շտապեց հավաստիացնել, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելը պայմանավորված չէ այնտեղ առաջադրված բիզնեսմեն թեկնածուներով.

«Ասեմ, մեր տունն էդտեղ է, մեր համալսարանը նաև, ես չեմ ուզում օտար տեղ լինեմ: Մեր թաղն ա, կենտրոնը ավելի շատ մտավորականների բնակավայրն է և իմ ընտրողը հենց մտավորականն է, միգուցե նրանք իմ ձայնը լսեն: Գիտելիքի նկատմամբ հասարակաան ընկալումը հասունացնելու, կրթական համակարգը առաջ մղելու մտահոգություններն են դրդել ինձ, որպեսզի ինքնառաջադրվեմ: Ես ուզում եմ որպեսզի մենք գիտելիք արտահանենք»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ մտահոգությունները ռեկտորը չի փորձել ասենք ՀՀԿ-ի հետ ունեցած իր լավագույն կապերի միջոցով ներկայացնել խորհրդարան, ասաց.

«Ազիզ, միջնորդավորվածն այլ է, բոլորովին այլ է, երբ դու դրա ասելու իրավունքն ունես: Իհարկե, Դուք ճիշտ եք, Շարմազանովն իմ լավագույն հայրենակիցն է, իմ լավ բարեկամը, շատ լավ հարաբերությունների մեջ եմ նաև Տարոն Մարգարյանի հետ: Բայց համամասնական ցուցակում իմ լինելը իրենք պիտի առաջարկեին: Հավանաբար վերջին շրջանում ես մի քիչ պասիվ եմ եղել, գուցե իրենց մոտ չեմ տպավորվել կամ ինձ չեն արժևորել, իմ գնահատականը չեն իմացել այնպես, ինչպես ես եմ ինձ գնահատում: Գուցե նաև ես եմ սուբյեկտիվ, չգիտեմ: Բայց ես անուղղակի կերպով ակնարկել եմ, նախագահին այս ընթացքում հանդիպել եմ և չեմ խնդրել»:

ՀՀԿ-ականների հետ փայլուն կապեր ունեցող ռեկտորը խոստովանեց, որ

«Զղջում ու ափսոսում է, որ այս ընթացքում բացահայտ չի արտահայտել իր քաղաքական դիրքորոշումը, որպեսզի անդամագրվի կուսակցության շարքերը.
Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, դրա համար էլ, որոշել եմ մի 120 տարի ապրեմ, որ հասցնեմ, էն ժամանակ ուշ չի լինի կարծում եմ»:

Հարցրինք՝ Շուշան Պետրոսյանի քաղաքական դաշտ մտնելն է ռեկտորի մոտ ափսոսելու առիթ տվել, ասաց.

«Շուշանը փոքր է, որ ես նրանից ընդօրինակեմ, ընդհանրապես ես Շուշանին որպես լավ երգչուհի եմ ընդունում, նա ինձ համար մտավորականության ներկայացուցիչ չէ, նա շատ փոքր է, որ ես իրեն փորձեմ ընդօրինակել, կամ հետևել: Իմ առավելությունն իմ մտավորական լինելն է, իմ ոլորտւում առանձահատկություններին տիրապետելը:

Ես վստահ եմ՝ ոլորտն առաջ մղելու խնդիրներով մտահոգ, ինձ պես երկրորդը չկա, այդ հարցում ես չեմ տեսնում ինձ մրցակից, նույնսիկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նա շատ գրագետ է, արագ աճում է, կարող ուժ է, բայց համակարգի իմացության և փորձի իմաստով հաստատ իմ փորձն ավելին է, քան իրենը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}