Կանադայում պահանջում են հանել Ալիևի կիսանդրիները
Ադրբեջանի քաղաքական-հասարակական կազմակերպությունների կողմից կազմավորված Հանրային պալատի Կանադայի ներկայացուցչությունը արշավ է սկսել «Niagara on the Lake» քաղաքում տեղադրված` Հեյդար Ալիևի կիսանդրին հանելու և Ադրբեջանի իշխանությանը վերադարձնելու համար:
Հանրային պալատի Կանադայի ներկայացուցիչ Հասան Սաֆարովը «Ազադլիգ»-ին հայտնել է, որ այդ նպատակով արդեն դիմում են ներկայացրել քաղաքապետարան և պատկան կառույցներին:
«Այսօր աշխարհի բոլոր դիկտատորների դեմ պայքար է տարվում: Նման ժամանակաշրջանում աշխարհի ամենադեմոկրատական երկրներից Կանադայում Ալիևի նման դիկտատորի կիսանդրու տեղադրումը մեծ հարված է Կանադայի հեղինակությանը: Ալիևը ոչնչով չի տարբերվում Սադամից, Մուբարաքից, Բին Ալիից, Գազաֆիից, Ասադից: Այդ պատճառով էլ Կանդայում Հանրային պալատի ներկայացուցչության անդամների մեծամասնությունը և Կանադայում բնակվող հարյուրավոր ադրբեջանցիներ շարունակելու ենք դիկտատոր Հեյդար Ալիևի կիսանդրին հանելու և Ադրբեջանի իշխանությանը հետ վերադարձնելու համար: Ավելին, մենք հարցեր ենք ուղղելու պատկան կառույցներին այն մասին, թե այդ կիսանդրին ինչ միջոցներով և ինչ ճանապարհներով են Կանադայում տեղադրվել»,- նշվում է դիմումում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան