Արցախում մտադիր են շահագործման հանձնել Ծաղկաշենի հանքավայրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված՝ այն դիտարկելով որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին