Տորրես. «Մարզչի աջակցությունն ինձ շատ օգնեց»
«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, ով Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Լեստեր Սիթիի» հետ խաղում դարձավ երկու գոլի հեղինակ, շեշտել է, որ զգացել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոյի աջակցությունը:
«Այդ գոլերն ինձ համար շատ կարևոր են,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «The Sun»-ը:- Ես շատ եմ աշխատել` հաջողության հասնելու համար: Ընթացիկ մրցաշրջանի ողջ ընթացքում բարձր մակարդակի ֆուտբոլ եմ ցուցադրել, բայց գոլեր չէի կարողանում խփել: Իսկ հարձակվողի աշխատանքը հենց գոլեր խփելն է: Եթե չես կարողանում գրավել մրցակցի դարպասը, մարդիկ մտածում են, որ վատ ես խաղում: Հենց այդպիսի իրավիճակում էլ ես հայտնվեցի: Բայց ինձ շատ օգնեց թիմակիցներիս և մեր նոր գլխավոր մարզչի աջակցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա