Դմիտրի Մեդվեդև. Արդյունավետ ու օգտակար բանակցություններ են տեղի ունեցել
Եվրասիական տնտեսական միությունը (ԵվրԱզԷՍ) հստակ գաղափարախոսություն և հեռանկար ունի: Այս մասին Մոսկվայում ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստից հետո հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
Նեղ կազմով բանակցություններից հետո պատվիրակությունների մասնակցությամբ ընլայնված կազմով նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն իր բացման խոսքում հայտնեց, որ արդյունավետ ու օգտակար բանակցություններ են տեղի ունեցել՝ ուղղված Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:
Նրա խոսքով, նախագահների մակարդակով քննարկումները վերաբերել են հիմնականում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, և երկրների լիազոր ներկայացուցիչների լրացուցիչ խորհրդակցություններից հետո` հաջորդ գագաթաժողովի ժամանակ հնարավոր կլինի համաձայնեցնել այդ ինստիտուտների հետագա գործառնությանը վերաբերող սկզբունքները:
Կայացած քննարկումները Դմիտրի Մեդվեդևն արդյունավետ գնահատեց և վստահեցրեց, որ «Եվրասիական միությունը հեռանկար և հստակ գաղափարախոսություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին