ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի հաջորդ նիստը՝ առաջիկա մայիսին
ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ, խորհրդի հաջորդ նիստը կկայանա այս տարվա մայիսին: Այս մասին Մոսկվայից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Վերջինս նաև նշեց, թե հույս ունեն, որ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ստեղծել իրավա-պայմանագրային ողջ բազան, ինչը հնարավորություն կտա ստեղծել Եվրասիական Միությունը:
Իր խոսքում, ՌԴ նախագահը նշեց, որ դիտորդ պետությունները, մասնակցելով իրենց քննարկումներին, տեսել են, թե ինչպիսի անկաշկանդ ու հարգալից բանակցություններ են ընթացել:
Միաժամանակ Դ. Մեդվեդևը նշեց, որ որոշ երկրների համար ակնհայտ է նաև, թե ինչ առավելություններ է տալիս այս միությունը, որոնցից օգտվելու համար անհրաժեշտ է ընդրկվել կառույցի կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին