ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի մոսկովյան նիստի օրակարգում հիմնական հարցը կազմակերպության վերակազմավորման հարցն է
ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի մոսկովյան նիստի օրակարգում հիմնական հարցը կազմակերպության վերակազմավորման հարցն է: Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, այս մասին նիստի մեկնարկին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով, մարտին հավաքվելու մասին որոշում կայացվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 19-ին կայացած խորհրդի նիստում և դեռ այդ ժամանակ որոշվել էր կազմակերպության վերակազմավորման թեմայով քննարկումները հետաձգել: Այսօրվա նիստի օրակարգի հիմնական հարցն, ըստ Դմիտրի Մեդվեդևի, դեկտեմբերյան նիստի որոշումների կատարման ուղղությամբ որոշումներն են, որոնք պետք է վերաբերեն կազմակերպությունը վերակազմավորելուն:
Նշենք, որ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի այսօրվա նիստին ի թիվս անդամ և դիտորդ երկրների մյուս ղեկավարների, մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ հանդիպման արդյունքներով երկրների ղեկավարները մտադիր են որոշումներ ընդունել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների հետագա ընթացքի առնչությամբ: Ակնկալվում է, որ ԵվրԱզԷՍ-ի խորհրդի այս նիստում երկրների ղեկավարները համաձայնեցնելու են նաև մի պայմանագրի նախագծի հիմնարար սկզբունքները, որով նախատեսվում է ԵվրԱզԷՍ-ը վերակազմավորել ինտեգրացիոն նոր կառույցի:
Պաշտոնական գնահատականներով, ԵվրԱզԷՍ-ի մոսկովյան նիստի որոշումները «կոչված են լինելու նոր ազդակ հաղորդել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները