«Եվրատեսիլ-2012»-ին ՌԴ մասնակցությունը վտանգված է. տատիկներից մեկի խստաբարո ամուսինը կնոջը փակել է տանը
«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբի մասնակցությունը վտանգված է, քանի որ խմբի տատիկներից մեկի ամուսինը թույլ չի տալիս, որ իր կինը մասնակցի մրցույթին: Ըստ ռուսական լրատվամիջոցների, այժմ պապիկն իր կնոջը փակել է տանը ու թույլ չի տալիս մասնակցել փորձերին: Ամուսնու կարծիքով, 74-ամյա աստղային տատիկը անտեսել է տունն ու տնային գործերը և միայն մրցույթի մասին է մտածում: Խմբի անդամները պնդում են, որ Աֆանասին` խիստ տղամարդ է, բայց նաև նշում են, որ հնարավոր չէ, որ Նատալիան չմասնակցի. «Նման բան չի լինի»: Իսկ ռուսական խումբը մրցույթում հաղթելու մեծ շանսեր ունի, քանի որ, ըստ հայտնի բուքմեյքերական կազմակերպությունների, ռուս տատիկները ֆավորիտների թվում են` Շվեդիայից հետո:
Մինչդեռ ռուս տատիկները փորձում են համոզել խստաբարո Աֆանասիին, այսօր և վաղը «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները հավաքվելու են Բաքվում` քննարկելու մրցույթի նախապատրաստական մի շարք հարցեր, այդ թվում նաև վիճակահանությամբ պարզվելու է, թե որ երկիրը որ համարի ներքո է հանդես գալու: Այս մասին տեղեկացանք մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ արդեն որոշվել է, թե որ երկիրը երբ է հանդես գալու` առաջին թե երկրորդ կիսաեզրափակիչներին` մայիսի 22-ին, թե 23-ին: Մրցույթին մասնակցում է 42 պետություն: Նախորդ տարվա հաղթող երկիրն ու մեծ հնգյակի երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, մրցույթի կանոնների համաձայն, հանդես է գալու միայն եզրափակչին` մայիսի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում