Լուիս Էնրիկեն հայտացուցակում չի ընդգրկել Տոտտիին
Ֆրանչեսկո Տոտտին խաղից դուրս է մնացել: «Ռոմայի» ավագը չի մասնակցի Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Ջենոայի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողը չի հասցրել համապատասխան մարզավիճակ ձեռք բերել` օրեր առաջ մարզման ժամանակ ստացած վնասվածքից հետո, ուստի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է Տոտտիին չմտցնել խաղադաշտ: Բացի ավագից, «Ջենոայի» հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Մարկո Կասետտին և Միրալեմ Պյանիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա