Լոտինան գլխավորել է «Վիլյառեալը»
«Դեպորտիվոյի» նախկին գլխավոր մարզիչ Միգել Անխել Լոտինան փոխարինել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Խոսե Մոլինային: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 54-ամյա մասնագետը, ըստ նախնական համաձայնության, կգլխավորի իսպանական Պրիմերայում անհաջող հանդես եկող թիմը մինչև մրցաշրջանի ավարտը:
Նախորդ տարվա մայիսից Լոտինան գործազուրկ էր, երբ լքեց Լա Կորունյան: Մինչ այդ էլ նա գլխավորում էր «Օսասունան», «Ռեալ Սոսյեդադն» ու «Էսպանյոլը»:
Տեղեկացնենք, որ Մոլինան պաշտոնանկ է արվել երեկ` Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Լևանտեից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո, որը 3-րդ անընդմեջ պարտությունն էր առաջնությունում: 28-րդ տուրից հետո «Վիլյառեալը», որը նախկինում պայքարում էր լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, 17-րդ հորիզոնականում է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա