«Օրինաց երկիր»-ը ցուցակը կհրապարակի մարտի 21-ին
«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախօրեին հրավիրել է քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին և Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահներ: Այդ մասին տեղեկացնում են ՕԵԿ լրատվական ծառայությունից:
Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաև մեծամասնական և համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Այդ օրն էլ կհրապարակվի կուսակցության համամասնական ցուցակը:
Քաղխորհուրդը քննարկել է նաև մարտի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք «Օրինաց Երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար ՕԵԿ-ականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում