Քաղաքապետ. Դպրոցներում դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի
Այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ և ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղությամբ:
«Մեզ համար շատ կարևոր է երեխաների կրթության հարցը: Դպրոցներում դրամահավաքության կամ դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի և առաջին հերթին պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրեններն ու համապատասխան անձինք»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Ըստ աղբյուրի, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաև, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են և շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան