Օրվա մամուլ 11:25 20/03/2012

Սուրեն Մովսիսյան. «Ես կարծում եմ, որ Լեյսթերի համալսարանը այսպիսով ներքաշված է քաղաքականապես շատ զգայուն հետազոտական ծրագրի մեջ»

Այս տարվա փետրվարի սկզբին բրիտանական Լեստերի համալսարանի Իրավունքի դպրոցը (Leicester University Law School) հայտարարություն էր տարածել Խոջալուի 1992թ փետրվարի դեպքերը ուսումնասիրելու համար՝ հրավիրելով երկու հետազոտողների Հայաստանից եւ Ռուսաստանից: Նախօրեին “Ազգ” օրաթերթի հետ կապ է հաստատել քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը, ով դիմել է այս ծրագրին, սակայն իրեն մերժել են՝ նույնիսկ առանց հարցազրույցի հրավիրելու:

“Ազգ”-ը հարցազրույց է վարել քաղաքագետի հետ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:


-Պրն Մովսիսյան, նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեզ հետ կապնվելու համար: Իմ առաջին հարցը – ինչպե՞ս եք Դուք տեղեկացել Լեստերի համալսարանի Իրավունքի դպրոցի առաջարկած այդ “Խոջալի ծրագրի” վերաբերյալ:

-Որպես Լեյսթերի համալսարանի շրջանավարտ, ես սովորաբար կարդում եմ այդ բարձր համբավ ունեցող համալսարանի կայքէջը՝ նորությունների եւ աշխատանքի հնարավորությունների համար: Ես իրոք շատ զարմացա, երբ հանդիպեցի Խոջալիի հետազոտական ծրագրի մասին հայտարարությունը, եւ շատ հետաքրքրվեցի ծրագրի մեջ ներգրավվելու համար՝ հիմք ունենալով իմ աշխատանքային փորձը եւ հետազոտություններիս ուղղվածությունը: Եվ, հավաքելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմեցի մինչեւ վերջնաժամկետի ավարտը:

-Ահա այդ մասին էի ուզում հարցնել նաեւ հիմա: Փաստորեն, դիմե՞լ եք: Արդյո՞ք գիտեք նաեւ այլ հայ գիտնականների, ովքեր դիմել են այս ծրագրին: Որեւէ մեկը ընտրվե՞լ է այս ծրագրի համար ի վերջո:

-Այո, ես իհարկե դիմել եմ, բայց ցավոք սրտի չգիտեմ, այլ դիմումատուներ կան թե ոչ: Ինչեւէ, որեւէ այլ գիտնականի կմաղթեի հաջողություններ իր դիմումի մեջ, քանի որ ես ինքս մերժման մասին նամակ եմ ստացել մարտի 9-ին: Գիտեք, մերժվել եմ նույնիսկ առանց որեւէ հարցազրույցի, ինչը իրոք շատ տարօրինակ է, քանզի ես բավական լայն հետազոտական փորձ ունեմ, եւ, ինչպես արդեն նշեցի, ես Լեյսթերի համալսարանի շրջանավարտ եմ: Ես կարծում եմ, որ այսպիսով Լեյսթերի համալսարանը ներքաշված է քաղաքականապես զգայուն հետազոտական ծրագրի մեջ:

-Ինչպիսի՞ն է ծրագրի նկարագրությունը: Ինչպե՞ս Դուք կարող եք գնահատել դրա գիտական արժեքը:

-Ինչպես ասացի, ես ծրագրի մասին հայտարարությունը կարդացել եմ Լեյսթերի համալսարանի կայքում, եւ ապա գտել եմ նույն ծրագրի նկարագրությունը եւ մասնակցության հրավերը բրիտանական jobs.ac.uk կայքում: Մինչ կարդում էի Խոջալու ծրագրում հետազոտող-օգտականի (Research Assistant) աշխատանքի հրավերը, ես նկատեցի մի շարք բացեր, որոնք, իմ կարծիքով, հակասում են ակադեմիական հետազոտական ծրագրի ոգուն եւ բնույթին: Բայց նույնիսկ հաշվի առնելով սա, ես դիմեցի այդ ծրագրին՝ նպատակ ունենալով իմ գիտելիքներով եւ փորձով ներդնել իմ համեստ ավանդը եւ հավելյալ արժեքը այդ հետազոտական ծրագրում:

Թույլ տվեք մի վայրկյան կանգ առնեմ այդ նկատածս բացերին: Նախեւառաջ, ծրագրի նկարագրության մեջ բացակայում էր “նպատակը”: Ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել որեւէ հետազոտություն առանց իր նպատակների նկարագրության: Ինձ թվում է, որ այդ հետազոտության առարկան, որը մի քանի տողով էր գրված միայն, նպատակ է հետապնդում շեղելու հանրության եւ դիմումատուի ուշադրությունը հենց “նպատակի” նկարագրության բացակայությունից: Ավելին, հետազոտության հայտարարությունը, ի դեպ, չէր ենթադրում Ադրբեջանից որեւէ գիտնականի ներգրավում, ինչը հույժ կարեւոր է հետազոտության համար, հաշվի առնելով այն փաստերը եւ պնդումները, որ Ադրբեջանի բարձրաստիճան առաջնորդները մեղքի իրենց բաժինն են ունեցել այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել 1992-ի փետրվարին: Ի դեպ, եկեք չմոռանանք, թե ինչ պատահեց Բաքվում այդ իրադարձություններից մեկ շաբաթ անց. ես նկատի ունեմ նախագահական պալատում իշխանափոխությունը 1992-ի մարտի սկզբին: Այժմ չէի ուզենա խորանալ այն պատմության մեջ, որը նախորդեց եւ ապա հաջորդեց Խոջալիի այդ անորոշ իրադարձություններին, բայց վստահ եմ, որ կողմնակալ, անկատար եւ զգալիորեն քաղաքականացված հետազոտության արդյունքները անընդունելի են ցանկացած հարգված ակադեմիական հաստատության համար:

Պարզ է, որ հետազոտական ցանկացած աշխատանք պետք է լինի օբյեկտիվ եւ գիտականորեն հստակ, որպեսզի դրա արդյունքները լինեն առանց կողմնակալության եւ ծառայեն օբյեկտիվության նպատակին: Օբյեկտիվությունը լինում է այն դեպքում, երբ հետազոտությունը անաչառ է, երբ անձնական կողմնակալությունը մի կողմ է դրվում, եւ կոնկրետ այս դեպքում նկատի ունեմ, որ երկու անկախ գիտնական պետք է հնարավորություն ունենան նույն հետազոտության արդյունքում ստանալ նույն արդյունքը: Այս դեպքում ես շատ կասկածամիտ եմ այս առանձին վերցված ծրագրի արդյունքների հարցում, մինչդեռ միջազգային հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում եղել Խոջալուում 1992-ի փետրվարին եւ ինչու:

-Այսպիսով, սա քաղաքականապես բավականին զգայուն ծրագիր է թվում, այնպես չէ՞: Եվ եթե այո, արդյո՞ք կողմնակալության դրսեւորում չէ Լեսթերի համալսարանի Իրավունքի դպրոցի կողմից նման տիպի հետազոտության նախաձեռնությունը:

-Իհարկե: Սա քաղաքականապես զգայուն հարց է, քանի որ այն վերաբերվում է Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունների շատ դժվար մի շրջան, որի մասին ես հակիրճ խոսեցի արդեն: Սա վերաբերվում է նաեւ Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ հենց Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությանը: Ես կասկածում եմ, որ այս ծրագիրը նախաձեռնված է հենց Իրավունքի դպրոցում, որպեսզի դրա արդյունքները իբրեւ տեղեկատվական քարոզչության մեջ հավելյալ գործիք օգտագործվեն դրա արդյունքները, եւ հակահայ ատելության ու պատերազմի քարոզի կառուցմանը օժանդակեն: Ցավոք, Լեսթերի համալսարանը, լինելով զուտ ակադեմիական հաստատություն իր ճանաչված հետազոտական կենտրոններով, այսպիսով դառնալու է ներնգափոխումների, ֆալսիֆիկացիաների հարթակ, ինչը շատ բացասականորեն ազդելու է համալսարանի համբավին՝ իբրեւ Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարան: Ես իսկապես ցավում եմ, որ Լեսթերի համալսարանը, որը ես համարում եմ իմ Alma Mater, եւ ինձ հպարտորեն ներկայացնում եմ դրա շրջանավարտ, ներքաշված է նման կասկածելի հետազոտության մեջ՝ ակնհայտ եւ զուտ ոչ-գիտական նպատակներով:

-Ինչ որ բան կցանկանայի՞ք ավելացնել:

-Ես կցանկանայի որեւէ հայ գիտնական այստեղ ներգրավված լիներ, որպեսզի այն դարձներ ավելի քիչ կողմնակալ եւ խոցելի՝ ծրագրի մեթոդաբանության, մոտեցումների, վերլուծության եւ փաստերի հավաքման հարցերում: Ափսոսում եմ, որ իմ դիմումը մերժվել է, եւ այժմ չունեմ այլ ընտրություն, քան սպասել այս սուտ եւ ոչ-գիտական հետազոտության արդյունքների հրապարակմանը: Ավելին, ես պատրաստվում եմ բոլոր հնարավոր հարթակները օգտագործել խոսելու այս թյուր եւ թերի հետազոտության մասին: Ես տեղեկացրել եմ Դոկտոր Փոլ Բեհրենսին, ով այս ծրագրի ղեկավարն է (ինչպես նշված է Իրավունքի դպրոցի կայքէջում), այս կողմնակալ մոտեցումը ուժգնորեն քննադատալեւ իմ մտադրության մասին, եւ ես հույս ունեմ, որ այս ծրագիրը կստանա միջազգային գիտական հանրության կողմից նույնպես:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}