Հ. Բաբուխանյան. ՀՀԿ-ն և ՍԻՄ-ը մշտապես ունեցել են գաղափարական ընդհանրություններ
ՍԻՄ կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հանրապետական կուսակցության հետ միասին՝ ընդգրկվելով ՀՀԿ համամասնական ցուցակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ բացի իրենից ՍԻՄ-ից ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել են նաև կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը և Կուսակցության երիտթևի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը:
Բանախոսը նշեց, որ ՍԻՄ-ը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր համագործակցում է ՀՀԿ-ի հետ, և երկու կուսակցությունները մշտապես ունեցել են գաղափարական ընդհանրություններ:
«ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակի մեջ ընդգրկելով տարբեր հասարակական և քաղաքական ուժի ներկայացուցիչների ստեղծում է ժողովրդական լայն ճակատ»,- ընդգծեց Հ. Բաբուխանյանը: