Փետրվարին հունվարի համեմատ տնտեսության ակտիվության ցուցանիշն ավելացել է 4.9%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 6.3%, իսկ փետրվարին հունվարի համեմատ ՏԱՑ-ը ավելացել է 4.9%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարի համեմատ աճել է 4.5%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 42.6%-ով:
Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` փետրվարին շինարարության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ՝ 25.1%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աճը կազմել է 0.4%-ի աճ: Նշված ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալը հունվարի համեմատ աճել է 22%-ով,իսկ 2011թ-ի փետրվարի համեմատ՝ 1.2%-ով: Հունվարի նկատմամբ փետրվարին 7.7% նվազում կա ծառայությունների ոլորտում:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.9%, իսկ արդյունաբերական արտադրանքի գները աճել են 4.2%-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 24,2%-ով (նախորդ ամսվա համեմատ անկումը կազմել է 4%): Արտահանումն աճել է 54.7%-ով, իսկ ներմուծումն ավելացել է 16.1%-ով։
Փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 113 հազար 396 դրամ կամ աճել է 2.4%ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 5.8%-ով՝ կազմելով 92 հազ. 525 դրամ, մինչդեռ մասնավոր հատվածում այն նվազել է 0.3%-ով` կազմելով 138 հազ. 558 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին