Խաչատուր Սուքիասյանի փոխարեն կառաջադրվի նրա եղբայրը
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, թիվ 10 տեղամասում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: Այդ որոշումը, ըստ թերթի, կայացվել է, երբ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Թերթը հիշեցնում է, որ Խաչատուր Սուքիասյանը բաց նամակ էր հղել` պահանջելով գրանցել իրեն որպես թեկնածու, ինչին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, թե Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն` թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները