«Դպրոցական ֆիլհարմոնիան» նախաձեռնել է դաս-համերգների շարք
Ապրիլ–մայիս ամիսներին «Դպրոցականի ֆիլհարմոնիան» Երևանի բոլոր վարչական շրջաններում նախաձեռնել է իրականացնել շուրջ 12 դաս-համերգներ, միջոցառումներ` «Երգի թևերով», «Պարեց Սասունն ու աշխարհը հիացավ», «Տարվա եղանակներ», «Կոմիտասի լույսը», «Հայ ազգային նվագարաններ», «Դասական կոմպոզիտորները» թեմաներով: Նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական և նոր դաս-համերգներ անցկացնել նաև ՀՀ մարզերում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով վերաբացվել է «Դպրոցականի ֆիլհարմոնիան», որի նպատակն է ճանաչողական, բացատրական թեմատիկ միջոցառումների միջոցով նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանն ու վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի ձևավորմանը:
Դաս-համերգների ընթացքում բանախոսը` այլ կերպ ուսուցիչը ներկայացնում, բացատրում, պարզաբանում, վերլուծում է մատուցվող նյութը: Դաս-համերգների ընթացքում ներկայացվում են անվանի կոմպոզիտորների, գրողների կյանքն ու ստեղծագործական ուղին, ապրած ժամանակաշրջանը: Ներկայացվում են երաժշտական գործիքներ, երաժշտական տարբեր ժանրեր` դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, ազգագրական պարեր և այլն: Պատանի մասնակիցներին դաս-համերգների վերաբերյալ հնարավորություն է ընձեռվում արտահայտել իրենց անմիջական տպավորություններն ու զգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան