Հայաստանյան 8 զբոսաշրջային ընկերություններ կմասնակցեն «MITT» 2012 միջազգային ցուցահանդեսին
Մարտի 21-ից 24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ և շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից:
Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ Հայաստանն առաջատար այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ պոտենցիալը:
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին