Հայ և թուրք կինոգործիչները հանդիպելու են Ստամբուլում
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի առաջիկա հանդիպումը կայանալու է ապրլի 11-14-ը Ստամբուլում` Ստամբուլի միջազգային կինոփառատոնի ընթացքում: Ընդունվում են կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և լիամետրաժ խաղարկային կինոնախագծեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 23-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ հայտերն ընդունվում են առաջիկա 2 հանդիպումների համար: Առաջինը, ինչպե նշվեց, կայանալու է Ստամբուլում` ստամբուլյան միջազգային կինոփառատոնի ընթացքում, իսկ երկրորդը` Երևանում` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում: Ընտրող հանձնաժողովն ընտրելու է 10-ական կինոնախագիծ` մասնակցելու յուրաքանչյուր հանդիպմանը:
Ստամբուլյան հադիպման, ինչպես նաև Երևանյան հանդիպման մրցանակակիրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար, հատկացված Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը (ATCP) ստեղծվել է Հայաստանի և Թուրքիայի մշակութային և կինոասպարեզի կազմակերպությունների միջև ամրագրված համագործակցությունից` նպատակ ունենալով ստեղծելու ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կստանան միասին համագործակցել և ֆիլմեր արտադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները