Ռուբեն Հայրապետյանը կարող է մտքափոխվել
Հնարավոր է` մինչև մարտի 22-ը պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: «Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել»,- գրում է թերթը և հիշեցնում, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Սաֆարյանը, ըստ լուրերի` նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները