ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ ԱԺ-ում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Մախմուդյանը հաստատել է թերթի տեղեկությունը` ասելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում: «Ես ազգությամբ եզդի եմ և ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ ԱԺ-ում, ինչի հետ ես համամիտ եմ: Իմ նպատակն ԱԺ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,-եզրափակել է ՄԻՊ խորհրդականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները