Մեսսին` նոր ռեկորդի նախաշեմին
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է մտնել կատալոնյան ակումբի պատմության մեջ: Ինչպես հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, 24-ամյա արգենտինացին «Բարսելոնի» կազմում անցկացրած բոլոր մրցաշարերում խփել է 231 գոլ, որը մեկ գնդակով է զիջում անցած դարի 50-ականների լեգենդ Սեզար Ռոդրիգեսի ցուցանիշին:
Վերջերս, ի դեպ, «Բարսելոնն» ուսումնասիրություն է կատարել` ճշտելու համար, թե որքան գոլ է խփել Ռոդրիգեսը: Ավելի վաղ համարվում էր, որ նա դարձել է 235 գոլի հեղինակ, բայց վերահաշվարկից հետո պարզվեց, որ Սեզարն իրականում 232 գոլ է խփել:
Այսպիսով` Մեսսին արդեն այսօր «Գրանադայի» հետ Պրիմերայի 29-րդ տուրի խաղում կարող է կրկնել և նույնիսկ գերազանցել Ռոդրիգեսի ռեկորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա