ԼՂՀ-ում ավանդների փոխհատուցմամբ կզբաղվի «Արցախբանկ»-ը
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա