«Sony Music»-ը հերքում է. Շակիրան չի երգելու քրդերեն
Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, հերքել է նախօրեին իր կողմից հրապարակված այն լուրը, ըստ որի, կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրան պատրաստվում է ամերիկաբնակ քուրդ երգիչ Հեմին Խալիդի հետ քրդերեն լեզվով երկու դուետ թողարկել:
Աղբյուրը նշել էր, թե հիշատակ 24 տարի առաջ Հյուսիսային Իրաքում կոտորված հազարավոր քրդերի, որոնց դեմ քիմիական զենք էր կիրառվել, Շակիրան և Խալիդը հանդես են գալու «Հալեփչեի վարդը» և «Քուրդիստանի համար» երգերի համատեղ կատարմամբ և իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու այդ զարհուրելի ոճրագործության դեմ:
Բայց այսօր, Շակիրայի հետ համագործակցող «Sony Music» ընկերությունը տեղեկացրել է, որ Շակիրան չի պատրաստվում քրդերեն երգեր ներառել իր երգացանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում