Երկու կանանց առաջադրումը չի փոխի Սիրունյանի մտադրությունը
«Զարուհի Փոստանջյանը և Սաթիկ Սեյրանյանը ինձ համար հարազատ մարդիկ են, բայց միևնույն է ես առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այս ընտրատարածքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի առաջադրվելու մտադրությունը, հայտարարեց նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեցող Սուրեն Սիրունյանը:
Նա ասաց, որ շատ հարգում է և Փոստանջյանին, և Սեյրանյանին, սակայն չի մտքափոխվի և առաջիկա երկու օրերի ընթացքում փաստաթղթերը կներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: «Առաջադրումից հետո մենք վստահ եմ, կտեսնենք` ով ինչ հնարավորություններ ունի այդ ընտրատարածքում ու համապատասխան հետևություններ կանենք», -հավելեց Սիրունյանը` նշելով, որ ինքն ունի շատ ընկերներ, որոնք կաջակցեն իրեն ընտրապայքարում:
Նշենք, որ այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունն արդեն առաջադրել է Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ), այսօր փաստաթղթերն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Առաջադրվելու մտադրության մասին է հայտարարել Սաթիկ Սեյրանյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա