ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա «Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ֆուտբոլը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, որը գործում է «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթի գործող և ակցիայի ընթացքում փաթեթը ձեռք բերող հաճախորդների համար:
Մարտի 15-ից մինչև հունիսի 1-ը «ՎՏԲ Աշխարհ» փաթեթում ներառված VISA Classic և VTB Transfer քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց քարտապանները հնարավորություն կստանան կուտակել բոնուսային միավորներ` յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց 1 միավոր (սակայն ոչ ավել, քան 50 միավոր մեկ գործարքի համար):
Ինչպես տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որտեղ կխաղարկվեն Կիևում անցկացվող 2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի 3 տոմս:
ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յ. Գուսևը նշեցլ է, որ «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթային առաջարկը աննախադեպ է ՀՀ շուկայում և ստեղծված է հատուկ հաճախ ճանապարհորդող և գործուղման մեկնող հաճախորդների համար: Տվյալ ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը «ՎՏԲ-Աշխարհ» փաթեթի հաճախորդներին առաջարկում է շահել 2012թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի ֆուտբոլային խաղի տոմս»:
«ՎՏԲ-Աշխարհ» փաթեթն իր մեջ ընդգրկում է մի խումբ արտոնություններ`
VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ, VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարավորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին, հաճախորդի ցանկությամբ բժշկական և ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն, SMS բանկինգ անվճար ծառայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում