Ա.Զաքարյան. «Հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու»
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ լիագումար նիստը տեղի կունենա ապրիլի 1-4-ը Բաքվում և հայկական պատվիրակությունը դրան անպայման կմասնակցի, ինչպես Panorama.am-ին հայտնեց Եվրանեսթում հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը` գնալը ճիշտ է:
Այս պահի դրությամբ հայտնի չէ կազմը, թե ովքե՞ր են մասնավորաբար մեկնելու Բաքու` ադրբեջանական կողմից անվտանգության համապատասխան երաշխիքներ տրամադրելուց հետո իհարկե:
Ա.Զաքարյանը նշեց նաև, թե նախքան լիագումար նիստը, հանդիպման է հրավիրված Թբիլիսի, որտեղ հարցին նվիրված քննարկում կլինի նաև ԵԺԿ իրենց գործընկերների հետ, և դրանից հետո արդեն ամենը պարզ կլինի:
Նախորդող` http://panorama.am/am/politics/2012/02/23/eurasianet/